ՔԴԵԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
  Թողարկման օրը՝ 29.08.2019թ.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՔԴԵԴ Երիտասարդական» ծրագրով ընդունվում են 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու հայտեր:

ՔԴԵԴ-ը շուրջ 15 տարի Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է:

Դպրոցում դասավանդում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, հրավիրվում են օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:

Ուստարվա ընթացքում կազմակերպվելու է եռօրյա տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար, մեկօրյա քննարկումներ, որոնք տեղի կունենան սեպտեմբեր-հուլիս ժամանակահատվածում՝ տարբեր ամիսների:

ՔԴԵԴ-ի հայաստանյան սեմինարները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս (Ծաղկաձոր, Աղվերան, Դիլիջան, Ջերմուկ և այլն):

«ՔԴԵԴ Երիտասարդական» ծրագրով դպրոց կարող են դիմել ներքոնշյալ չափանիշներին բավարարող հայտատուները, ովքեր
  1. մինչև 30 տարեկան են,
  2. Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի են,
  3. հետաքրքրված են քաղաքականությամբ ու քաղաքագիտությամբ:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն.
  1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
  2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն),
  4. ինքնակենսագրություն (CV):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:

Մասնակցային վճարը 400 000 ՀՀ դրամ է, մագիստրոսների և ասպիրանտների համար զեղչը կկազմի 50 տոկոս, ըստ այդմ` 200 000 ՀՀ դրամ: Մագիստրոսներն ու ասպիրանտները պետք է ներկայացնեն նաև իրենց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ(եր):

Սեմինարային ցիկլը բարեհաջող ավարտածներին Եվրոպայի խորհրդի կողմից կտրվի ավարտական վկայական:

Սեմինարների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի հետ համաձայնեցված պայմանների և քվոտաների: 

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: 

Ընդունելության արդյունքները կամփոփվեն ներկայացված փաստաթղթային փաթեթի և հայտատուների հետ տեղի ունենալիք հարցազրույցի հիման վրա:

ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում:

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 10-ին, ժամը 13:00-ից 16:00-ը: Այդ օրը հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝ www.ysps.am