ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
10 օգոստոսի, 2021թ.
«Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից /ԱԱՀ/: Ծրագրի շրջանակներում Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը /այսուհետ՝ Պատվիրատու/ հայտարարում է հյուրանոցային ծառայությունների մատուցման մրցույթ: Ներկայացվող պահանջները.
Գնառաջարկը պետք է ներառի՝
Նախապատվությունը կտրվի գին-որակ լավագույն հարաբերակցությունն առաջարկող, համապատասխան փորձ ունեցող և լիարժեք հայտ ներկայացրած դիմորդներին: Գնային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 23-ի ժամը 17:00-ը: Ներկայացնել փակ, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված ծրարով (ծրարի վրա նշել դիմող կազմակերպության անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ղեկավարի անունը): Դիմումները կարելի է ներկայացնել նաև էլ. տարբերակով՝ ուղարկելով ստորագրված, կնքված և սքանավորված առաջարկը ysps_ysps@yahoo.com հասցեին: Ժամկետում չներկայացված փաթեթները ենթակա չեն դիտարկման: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց՝ Հասցե` Երևան 0018, Խորենացու 33, 6-րդ հարկ, 31 սենյակ Հեռախոս՝ +374 10 511171 Էլ. հասցե՝ ysps_ysps@yahoo.com |