ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թողարկման օրը՝ 08.02.2023թ.
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2023 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն) մասնակցելու համար: Միջոցառումները բազմաթեմատիկ են, վերաբերելու են ամենաակտուալ խնդիրների և նպաստելու են մասնակիցների ինտելեկտուալ առաջընթացին: Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցների ընտրության պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ: ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես չեզոք, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի: ՔԴԵԴ-ը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական դպրոցն է և գործում է արդեն 18 տարի: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական և հանրային գործիչների իմացությունների ընդլայնմանը և ժողովրդավարական մշակույթի խորացմանը: ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումներին հրավիրվում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ: Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք: ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները: Հայտատուն պետք է՝
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
Հայտատուին երաշխավորող անձը/ մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ ծրագրին չի նախատեսվում: Նախնական մրցույթի փուլը (փաստաթղթերի ուսումնասիրություն) հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն: ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս: Ուսումնառության և կեցության ծախսերը հոգում է ՔԴԵԴ-ը: Հայաստանյան ուսումնական ցիկլի ողջ գործընթացը մասնակցի կողմից համաֆինանսավորվում է 39 800 ՀՀ դրամի չափով: Միջոցառումների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների: Հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին Եվրոպայի խորհրդի կողմից կտրվի ավարտական վկայական: Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես: Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: Էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները: Դիմումներն ընդունվում են փետրվարի 27-ին և 28-ին, ժամը 12:30-ից 16:30-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ: Հեռախոս՝ 010 51 11 71 Կայք՝ www.ysps.am |