ՆՅՈՒԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
10 օգոստոսի, 2021թ.

«Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից /ԱԱՀ/:

Ծրագրի շրջանակներում Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը /այսուհետ՝ Պատվիրատու/ հայտարարում է մրցույթ՝ Հավելված 1-ում նշված նյութերի տպագրության համար:
 
Ներկայացվող պահանջները.
 
  1. դիմող կազմակերպությունը պետք է հնարավորություն և փորձ ունենա սեղմ ժամկետներում կատարել իրազեկման և տեղեկատվական տարբեր տեսակ նյութերի ձևավորման ու տպագրության աշխատանքներ,
  2. դիմող կազմակերպությունը պետք է երաշխավորի տրամադրվող ծառայությունների բարձր որակը,
  3. դիմող կազմակերպությունը պետք է նշանակի իր աշխատակազմից 1 պատասխանատու կոնտակտային անձ՝ Պատվիրատուի հետ կապը պահելու և կազմակերպչական աշխատանքները կատարելու համար:
 
Գնառաջարկը պետք է ներառի՝
  1. ստորև ներկայացված աղյուսակը՝ Հավելված 1, լրացված ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի,
  2. պատվերի չեղարկման կարգը և պայմանները,
  3. գրանցման վկայականը, որը կփաստի, որ դիմող կազմակերպությունը գրանցված է առնվազն 3 տարի և ունի առաջարկվող ծառայությունները մատուցելու իրավունք ՀՀ տարածքում:
 
Նախապատվությունը կտրվի գին-որակ լավագույն հարաբերակցությունն առաջարկող, համապատասխան փորձ ունեցող և լիարժեք հայտ ներկայացրած դիմորդներին:

Գնային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 20-ի ժամը 17:00-ը: Ներկայացնել փակ, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված ծրարով (ծրարի վրա նշել դիմող կազմակերպության անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ղեկավարի անունը): Դիմումները կարելի է ներկայացնել նաև էլ. տարբերակով՝ ուղարկելով ստորագրված, կնքված և սքանավորված առաջարկը ysps_ysps@yahoo.com հասցեին:

Ժամկետում չներկայացված փաթեթները ենթակա չեն դիտարկման:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց՝

Հասցե` Երևան 0018, Խորենացու 33, 6-րդ հարկ, 31 սենյակ
Հեռախոս՝ +374 10 511171
Էլ. հասցե՝ ysps_ysps@yahoo.com
Print this window