YSPS ALUMNI GATHERING
On 24-26 November 2023, YSPS alumni gathering was held in Tsaghkadzor. Issues of strategic content were included in the agenda, where six out of ten thematic discussions were delivered by YSPS alumni.

During the seminar President of the Republic Vahagn Khachaturyan delivered lecture on "Challenges of Armenia: Efficiency of Governance".

Ms. Riina Kaljurand, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Estonia in Georgia and in Armenia, Mr. Vassilis Maragos, Ambassador, Head of the EU Delegation to Armenia and Mr. Lukas Rosenkranz, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Switzerland in Armenia also delivered separate lectures which addressed the features of relations with Armenia and possibilities of cooperation.

YSPS would like to thank both the seminar guest speakers and lecturers as well as all the participants for the high-quality, healthy discussions and motivated participation.

The event was organized with the financial support of the Ministry of Foreign Affairs of Estonia and Embassy of Estonia in Georgia and Armenia.

---

2023թ. նոյեմբերի 24-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՔԴԵԴ-ի շրջանավարտների հերթական միջոցառումը: Օրակարգում ընդգրկված էին ստրատեգիական բովանդակության խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմակերպված տաս թեմատիկ քննարկումներից վեցում որպես բանախոս հանդես եկան ՔԴԵԴ-ի շրջանավարտները:
 
Սեմինարի ընթացքում «Հայաստանի մարտահրավերները. կառավարման արդյունավետություն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Առանձին դասախոսություններով հանդես եկան նաև Վրաստանում և Հայաստանում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ռինա Կալյուրանդը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Վասիլիս Մարագոսը ու Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը, որոնք անդրադարձան Հայաստանի հետ հարաբերությունների առանձնահատկություններին և համագործակցության հնարավորությունների շրջանակին:

ՔԴԵԴ-ը շնորհակալություն է հայտնում ինչպես սեմինարի բանախոսներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, բարձրորակ և առողջ քննարկումների ու մոտիվացված մասնակցության համար:  

Միջոցառումը կազմակերպվել էր Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ու Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ: