ՔԴԵԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026 ![]()
Թողարկման օրը՝ 02.02.2026թ.
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2026 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք «Քաղաքացիական կրթության դասընթացներին» (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ) մասնակցելու համար:
Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք: ՔԴԵԴ-ը որպես Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ, գործում է ավելի քան 20 տարի, քաղաքականապես ՉԵԶՈՔ է, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդության քաղաքագիտական իմացությունների ընդլայնմանը և ժողովրդավարական մշակույթի խորացմանը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: ՔԴԵԴ-ի շրջանավարտ են խորհրդարանի տարբեր գումարումների պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, փոխնախարարներ, ավագանիների անդամներ, նախագահի, կառավարության, ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, բիզնեսում պատասխանատու դիրքեր զբաղեցնողներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև դասախոսներ, լրագրողներ, վերլուծաբաններ և այլն:
Հայտատուն պետք է՝
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
Փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն: Քննական գործընթացը բարեհաջող հաղթահարածները ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակ ստանալու համար ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ներկայացնում են նաև՝
Կարևոր փաստ. սույն դասընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր, ինչը ենթադրում է, որ համապատասխան պայմանների բավարարման դեպքում ծրագրի մասնակիցները կարող են ստանալ հետվճար՝ օգտվելով սոցիալական կրեդիտի համակարգից։ Միջոցառումների հայաստանյան փուլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների: Ընտրված հայտատուները կայցելեն Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական պառլամենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն: Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես: Փաստաթղթային փաթեթը կարելի է ներկայացնել և´ էլեկտրոնային տարբերակով, և´ առձեռն: 1. Էլեկտրոնային տարբերակ՝ հայտերն ընդունվում են փետրվարի 2-ից փետրվարի 23-ը: Փաստաթղթային փաթեթն ուղարկել մեկ նամակով ysps_ysps@yahoo.com էլ. հասցեին: Վերնագրում նշել` «2026 հայտ – անուն ազգանուն»: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել դպրոցի տնօրինության հետ: 2. Առձեռն տարբերակ՝ հայտերն ընդունվում են փետրվարի 20-ին և 23-ին, ժամը 13:30-ից 15:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: Հեռախոս՝ 094 293903 (հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 14.00-16.00-ը) Կայք՝ www.ysps.am |