ՔԴԵԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026
Թողարկման օրը՝ 02.02.2026թ.

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2026 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք «Քաղաքացիական կրթության դասընթացներին» (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ) մասնակցելու համար:
  • ՔԴԵԴ-ի միջավայրն ինտելեկտուալ է, անհատական աճին նպաստող,
  • քննարկումներն ամենաակտուալ աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական, ռեգիոնալ, մշակութային և այլ թեմաների վերաբերյալ են,
  • ՔԴԵԴ-ում սովորում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, վերլուծաբաններ, լրագրողներ, դասախոսներ և այլն,
  • ՔԴԵԴ-ում բանախոսում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ,
  • ստեղծվում են ՔԴԵԴական ցանցային կապեր մասնակիցների, շրջանավարտների և դասախոսների միջև:
Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա): Հայաստանյան կրթական ցիկլը հաջողությամբ ավարտածները կարող են դիմել մասնակցելու համար: Պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ:

Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք:

ՔԴԵԴ-ը որպես Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ, գործում է ավելի քան 20 տարի, քաղաքականապես ՉԵԶՈՔ է, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի:

ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդության քաղաքագիտական իմացությունների ընդլայնմանը և ժողովրդավարական մշակույթի խորացմանը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:

ՔԴԵԴ-ի շրջանավարտ են խորհրդարանի տարբեր գումարումների պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, փոխնախարարներ, ավագանիների անդամներ, նախագահի, կառավարության, ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, բիզնեսում պատասխանատու դիրքեր զբաղեցնողներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև դասախոսներ, լրագրողներ, վերլուծաբաններ և այլն:  
  • Քննարկումները բազմաթեմատիկ են ու բազմաբովանդակ, 
  • մթնոլորտը բարյացակամ է ու առողջ, 
  • յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետների մեջ, անկաշկանդ մասնակցում է քննարկումներին, 
  • հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին կտրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ ավարտական վկայական, 
  • հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածները հնարավորություն ունեն դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, կրթության ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, դասախոսները և այլն:

Հայտատուն պետք է՝
  1. լինի 23-ից մինչև 40 տարեկան (ընտրվելիք մասնակիցների մինչև 20 տոկոսի չափով բացառություն կարվի մինչև 45 տարեկանների համար):
  2. ունենա երկու տարուց ոչ պակաս (2024-2025թթ. ներառյալ) մասնագիտական աշխատանքային ստաժ: Ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ,
  3. աշխատելիս լինի,
  4. լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը նախընտրելի է:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
  1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
  2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն),
  4. ինքնակենսագրություն (CV):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:

Փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:

Քննական գործընթացը բարեհաջող հաղթահարածները ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակ ստանալու համար ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ներկայացնում են նաև՝
  1. հավաստագիր (հատուկ ձև),
  2. տեղեկանք աշխատավայրից (հատուկ ձև)` պարտադիր ստորագրված ու կնքված:
ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս՝ գիշերակացով: Հայաստանյան ուսումնական ցիկլին մասնակցելու վճարը 100,000 ՀՀ դրամ է:

Կարևոր փաստ. սույն դասընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր, ինչը ենթադրում է, որ համապատասխան պայմանների բավարարման դեպքում ծրագրի մասնակիցները կարող են ստանալ հետվճար՝ օգտվելով սոցիալական կրեդիտի համակարգից։

Միջոցառումների հայաստանյան փուլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների: Ընտրված հայտատուները կայցելեն Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական պառլամենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն:

Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես:

Փաստաթղթային փաթեթը կարելի է ներկայացնել և´ էլեկտրոնային տարբերակով, և´ առձեռն:

1. Էլեկտրոնային տարբերակ՝ հայտերն ընդունվում են փետրվարի 2-ից փետրվարի 23-ը: Փաստաթղթային փաթեթն ուղարկել մեկ նամակով ysps_ysps@yahoo.com էլ. հասցեին: Վերնագրում նշել` «2026 հայտ – անուն ազգանուն»: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել դպրոցի տնօրինության հետ:
 
2. Առձեռն տարբերակ՝ հայտերն ընդունվում են փետրվարի 20-ին և 23-ին, ժամը 13:30-ից 15:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:  

ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում:

Հեռախոս՝ 094 293903 (հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 14.00-16.00-ը)

Կայք՝ www.ysps.am 


Print this window